Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էյֆելյան աշտարակի լույսերը կմարեն

Էյֆելյան աշտարակի լույսերը կմարեն
28.01.2018 | 14:55

Փարիզում կիրակի գիշերը կմարեն Էյֆելյան աշտարակի լույսերը՝ Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին, որի ժամանակ շուրջ 100 մարդ է զոհվել` հայտարարել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:

«Այսօր կեսգիշերին Էյֆելյան աշտարակի լույսերը կմարվեն՝ հարգանքի տուրք մատուցելու Քաբուլի սրտում տեղի ունեցած սարսափելի հարձակման զոհերի հիշատակին: Փարիզն ու փարիզեցիներն աջակցում են աֆղան ժողովրդին, որը կրկին բախվել է ահաբեկչական բարբարոսության հետ»,- թվիթերյան իր էջում գրել է Իդալգոն:

Դիտվել է՝ 924

Մեկնաբանություններ