Հունվարի 28-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ մերկասառույց է: Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային գոտիներում՝ թաց ձյան տեսքով։
Դժվարանցանելի է Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ, Արթիկ-Նորաշեն, Գեղանիստ-Սպանդարյան, Աշոցք-Ամասիա, Հառիճ-Նահապետավան ավտոճանապարհներին, Լոռու մարզում, Սյունիքի մարզում տեղ-տեղ մերկասառույց է, Տավուշում մառախուղ է: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: