Հունվարի 28-ին, ժամը 07:00-ին, Կիպրոսում բացվել են հազար ընտրատեղամասեր՝ գրում է Cyprus Mail-ը: Ընտրություններին կարող են մասնակցել 550 հազար բնակիչներ: Քվեարկությունը կտևի մինչև ժամը 18:00-ն, 18:30-ին կհրապարակվեն առաջին արդյունքները:
Նախագահական ընտրություններում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի 50 տոկոսից ավելի ձայն: Եթե առաջին փուլում որևէ մեկին չհաջողվի հավաքել ձայների անհրաժեշտ քանակը, կանցկացվի երկրորդ փուլ, որին կմասնակցեն առավելագույն ձայներ հավաքած 2 թեկնածուները:
Ընտրություններին մասնակցում են 9 թեկնածուներ, հիմնական թեկնածուներից են գործող նախագահ Նիկոս Անաստասիադիսը և ընդդիմադիր Կիպրոսի աշխատավոր ժողովրդի առաջադեմ կուսակցության աջակցությունը վայելող Ստավրոս Մալասը: