Ցյուրիխում քրդերը բազմահազարանոց ցույց են անցկացրել ընդդեմ Սիրիայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ռազմական գործողության։
Ցուցարարների ձեռքերին եղել են ցուցապաստառներ՝ «Ահաբեկիչ Էրդողան», «Բռնապետ Էրդողան», «Դադարեցրեք Էրդողանի պատերազմը», «Ազատություն Քրդստանին» գրություններով։ Ենթադրվում է, որ ակցիայի կազմակերպիչը եղել է քրդական Nav-Dem կազմակերպությունը, որին գերմանական հատուկ ծառայությունները համարում են PKK-ին մոտ։