Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարել է,որ Սիրիայի հյուսիում «Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում 484 քուրդ զինյալ է ոչնչացվել:
Սիրիայում մարտական գործողությանը մասնակցում է Թուրքիայի Ռազմաօդային ուժերի 7 մարտական ինքնաթիռ: «Բոլորը մարտական թռիչքներից հետո վերադարձել են տեղակայման մշտական օդանավակայաններ»,- նշված է թուրք զինվորականների հայտարարության մեջ: Աֆրինի քրդական իշխանությունները պնդում են, որ թուրքական օդային հարվածների հիմնական զոհերը խաղաղ բնակիչներ են: «Ձիթենու ճյուղ» գործողության ընթացքում արդեն զոհվել է 89, վիրավորվել 198 մարդ: Մեծամասնությունը կանայք են և երեխաներ»,- հայտարարել է Աֆրինի առողջապահության դեպարտամենտը: