Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թրամփը դժգոհ է ԱՄՆ-ի նկատմամբ ԵՄ «անազնիվ վերաբերմունքից»

Թրամփը դժգոհ է ԱՄՆ-ի նկատմամբ ԵՄ «անազնիվ վերաբերմունքից»
29.01.2018 | 07:38

Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ «շատ պրոբլեմներ ունի ԵՄ-ի հետ» ապրանքաշրջանառության հարցերում,- գրում է Daily Mail-ը։ «Եվրամիությունը շատ անազնիվ է վարվում ԱՄՆ-ի հետ՝ առևտրի հետ կապված հարցերում»,- ասել է նա՝ բրիտանացի լրագրող Փիրս Մորգանին տված հարցազրույցում։

ԱՄՆ նախագահը ընդգծել է, որ ամերիկյան արտադրանքը դժվարությամբ է մուտք գործում ԵՄ շուկա։ «Այնուամենայնիվ, իրենք ուղարկում են մեզ իրենց ապրանքը՝ առանց հարկերի, շատ փոքր հարկերով։ Դա շատ անարդար է»,- ընդգծել է Թրամփը։ Նա նաև նշել է, որ միայն ԵՄ երկրները չեն, որ այդ հարցում անազնիվ են վարվում ԱՄՆ-ի հետ։ Թե որ պետություններն են ՙանազնիվ՚, ԱՄՆ նախագահը չի մանրամասնել։

Դիտվել է՝ 691

Մեկնաբանություններ