Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ֆրանցիսկոս. Ես աղոթում եմ, որ հույսը չմարի ոչ մեկի սրտում

Ֆրանցիսկոս. Ես աղոթում եմ, որ հույսը չմարի ոչ մեկի սրտում
29.01.2018 | 14:20

Ֆրանցիսկոս պապը Հռոմի Սուրբ Սոֆիա տաճարում հարգանքի տուրք է մատուցել ՈՒկրաինայում խորհրդային տարիներին իրենց հավատքի պատճառով զոհված կաթոլիկների հիշատակին: ՈՒկրաինական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Հռոմի պապն ասել է, որ հասկանում է նրանց ցավը պատերազմի և տնտեսական դժվարությունների առջև կանգնած երկրի համար:

Նա աղոթել է, որ վերջ դրվի ՈՒկրաինայի արևելքում ծավալվող զինված մահաբեր հակամարտությանը: «Ես հասկանում եմ, որ թեպետ դուք այստեղ եք, բայց ձեր սիրտը ցավում է ձեր երկրի համար»,- ասել է քահանայապետը և շարունակել. «Ես այստեղ եմ, որ ձեզ ասեմ՝ ես ձեզ մոտ եմ, ձեր սրտի մոտ եմ, ձեր աղոթքի մոտ եմ: Ես աղոթում եմ, որ հույսը չմարի ոչ մեկի սրտում, բայց նաև խիզախությունն առաջ տանի՝ ամեն ինչ նորից սկսելու համար: Ես աղոթում եմ Խաղաղության իշխանին, որ վերջ դնի պատերազմին, զենքին»:

Դիտվել է՝ 612

Մեկնաբանություններ