Կիպրոսում ավարտվել են նախագահական ընտրությունները: Էքզիթ-փոլի տվյալներով՝ ընտրությունների երկրորդ փուլ են անցնում գործող նախագահ Նիկոս Անաստասիադիսը և կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Ստավրոս Մալասը: Նախնական տվյալներով՝ Անաստասիադիսը ստացել է ձայների 38-42 տոկոսը, Մալասի օգտին քվեարկել է 27-31 տոկոսը: Երրորդը դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Նիկոլաս Պապադոպուլոսն ` 21,5-24,5 տոկոսով: