Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էդվարդ Նալբանդյան. ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի իրականացումը կարող է սկսվել մայիսի կամ հունիսի 1-ից

Էդվարդ Նալբանդյան. ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի իրականացումը կարող է սկսվել մայիսի կամ հունիսի 1-ից
30.01.2018 | 03:05

ԵՄ հետ համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը լուրջ և կարևոր հանգրվան է Հայաստանի և Եվրամիության հարաբերություններում` 2017-ի ամփոփիչ ասուլիսում ասաց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով համաձայնագրի վավերացման հնարավոր ժամկետներին վերաբերող հարցին:

«Այսօր մենք պետք է ամփոփենք այն ձեռքբերումները, որ ունեցել ենք Եվրամիության հետ և դրանց հիման վրա նախանշենք անելիքները գալիք տարիների համար: Այսօր մենք կենտրոնանում ենք այդ կարևոր շրջանակային փաստաթղթի վավերացման գործընթացի վրա: Հայաստանը հայտարարել է, որ քայլեր են ձեռնարկվում մինչև ապրիլ վավերացնելու համար: Բայց մենք մեկ քայլ առաջ ենք նայում: Իհարկե, հուսով ենք, որ առանց խոչընդոտների, կվավերացվի ԵՄ երկրների կողմից,- ասաց նա՝ նշելով, որ արդեն մեր վավերացումից կարող է ժամանակավոր սկսել համաձայնագրի իրականացումը,- հնարավոր է` մայիսի 1-ից կամ հունիսի 1-ից»: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ շարունակելու են իրականացնել ԵՄ-ի հետ իրականացվող նախկին՝ նաև միասնական ավիացիոն գոտի ստեղծելուն վերաբերող ծրագրերը:


«Կարևոր է, որ առավել մեծ ջանքեր գործադրվեն ԵՄ երկրների հետ հարաբերությունների առավել ընդլայնման, զարգացման և ամրապնդման առումով»,- ասաց նա:

Դիտվել է՝ 661

Մեկնաբանություններ