Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Նալբանդյան. Հայաստանը չէ, Թուրքիան հրաժարվեց իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները

Նալբանդյան. Հայաստանը չէ, Թուրքիան հրաժարվեց իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները
30.01.2018 | 03:07

Հայաստանի նախաձեռնած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման 10 տարիների ընթացքում Հայաստանը հավատարիմ է մնացել թե գործընթացին, թե ձեռք բերված պայմանավորվածություններին` ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Հայաստանը չէ, Թուրքիան հրաժարվեց իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները»,- ասաց նա:


Նա նշեց, որ վերջին տարիներին միջազգային հանրությունը ասում էր` գնդակը գտնվում է Թուրքիայի կիսադաշտում, բայց այժմ արդեն ասում են` գնդակը գտնվում է Թուրքիայի դարպասում. «Եթե կողմերից որևէ մեկը պետք է անհանգստացած լինի, որ իր հեղինակությունը, միջազգային վարկը կարող է տուժել, Հայաստանը չէ, հայկական կողմը չէ»: Անդրադառնալով նախագահի հնչեցրած ժամկետներին, թե մինչ գարուն հայ-թուրքական արձանագրությունները առ ոչինչ կճանաչվեն, Էդվարդ Նալբանդյանը ասաց, որ որոշումը կկայացվի նախագահի հնչեցրած ժամկետներում:


Դիտարկմանը, թե հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորման հետևանքով առկախված է մնում Թուրքիայում ապրող ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցը, ինչ-որ քայլեր ձեռնարկվում են այդ ուղղությամբ, Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց, որ ոչ միայն Թուրքիայի, այլ աշխարհի այլ երկրների դեպքում ևս դիվանագիտական հարաբերություններ չունենալու պարագայում գործադրվում են այլ հնարավոր միջոցներ՝ իրավունքներ պաշտպանելու համար:

Դիտվել է՝ 729

Մեկնաբանություններ