Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Նալբանդյանի պատասխանը Ալիևին

Նալբանդյանի պատասխանը Ալիևին
30.01.2018 | 03:14

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Իլհամ Ալիևինի Երևանի տոնին մասնակցելու հրապարակային հրավերք արեց՝ պատասխանելով Ադրբեջանի նախագահի ելույթներից մեկին, որ 1918-ին ադրբեջանական իշխանությունների կողմից Երևանը Հայաստանին հանձնելու որոշումը չսպիացած վերք է դարձել:

«Առաջին անգամ չէ, որ նման հայտարարություններ են անում: Եղել են նաև հայտարարություններ, որ Արցախը պատմական Ադրբեջանի տարածք է: Ես կարծում եմ, որ ավելորդ չէր լինի Ադրբեջանի ղեկավարին հնարավորություն տալ գալ Երևանի 2800-ամյակի միջոցառումներին մասնակցելու, գուցե տեղում պատմությանն ավելի մոտիկից ծանոթանա»,- ասաց նա: Էդվարդ Նալբանդյանը հիշեցրեց՝ այս տարի նշում ենք Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հաղթանակների 100-ամյակը: «Այն հաղթանակների, որ մեր զինվորի քաջությամբ, ժողովրդի զոհողությամբ կարողացանք պաշտպանել հենց Երևանը, և կարողացանք պաշտպանել մեր ազատ, անկախ ապրելու իրավունքը: Իսկ ի՞նչ են նշելու այս տարի Բաքվում. նշելու են Թուրքիայի կողմից ստեղծված Կովկասյան բանակի կողմից Բաքվի և այլ քաղաքների գրավումը. սա է պատմական իրողությունը: 1980-ականների սկզբներին ներկա նախագահի հայրը Հայաստանում այցելել էր Սարդարապատի համալիր, այդ այցի լուսանկարները կան: Ես տեսել եմ: Կարծում եմ, որ մի օր հնարավոր կլինի, որ ներկա նախագահը նույնպես այնտեղ լինի»,- նշեց Էդվարդ Նալբանդյանը:

Դիտվել է՝ 1602

Մեկնաբանություններ