ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ջոզեֆ Վոտելն ի պատասխան Անկարայի պահանջներին հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի պատրաստվում հետ քաշել իր ուժերը սիրիական Մանբիջից` հայտնում է CNN-ը:
«Մենք չենք էլ մտածում այդ մասին»,- ասել է գեներալը հեռուստաալիքի լրագրողի հետ զրույցում: