Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Արմեն Սարգսյան. Հանդիպելու եմ բոլոր կուսակցությունների, ՀԿ-ների ու մշակութային, գիտական համակարգերի հետ, որից հետո կկայացնեմ իմ որոշումը

Արմեն Սարգսյան. Հանդիպելու եմ բոլոր կուսակցությունների, ՀԿ-ների ու մշակութային, գիտական համակարգերի հետ, որից հետո կկայացնեմ իմ որոշումը
30.01.2018 | 03:16

ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը ՀՅԴ բյուրոյում հանդիպման ժամանելուց հետո լրագրողներին տեղեկացրել է, որ շարունակելու է հանդիպումները տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, որից հետո կայացնելու է որոշումը:

«Հանդիպելու եմ բոլոր կուսակցությունների հետ, որոնք ներկայացված են ԱԺ-ում և նաև ԱԺ-ից դուրս բոլոր կուսակցությունների, հանրային, հասարակական բոլոր կազմակերպությունների, մշակութային, գիտական, կրթական համակարգերի հետ և դրանից հետո կկայացնեմ իմ որոշումը և վստահ եղեք, որ հաճույքով կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին»,- ասաց Արմեն Սարգսյանը լրագրողների այլ հարցերին չպատասխանելով:
Ավելի վաղ Արմեն Սարգսյանը ՀՀԿ գրասենյակում հանդիպել է ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ:

Դիտվել է՝ 953

Մեկնաբանություններ