Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Մաշտոցի 47. Հայաստանի նախագահի նոր նստավայրի հասցեն

Մաշտոցի 47. Հայաստանի նախագահի նոր նստավայրի հասցեն
30.01.2018 | 03:18

ՀՀ արդարադատության նախարարությունը պաշտոնական շրջանառության մեջ է դրել «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը: Ըստ նախագծի, Հայաստանի նախագահին սպասարկման նպատակով տրամադրվում են`
1) նստավայր Երևանում (հասցեն՝ Մաշտոցի 47)
2) ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի 74, 4-րդ մասնաշենք)
3) պետական ամառանոց Սևանում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ
4) հատուկ նշանակության ավտոտրանսպորտ
Հանրապետության նախագահի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ:


Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացումն ապահովում է նախագահի աշխատակազմը, որը չի կարող գերազանցել 180-ը:
Նախագահի աշխատակազմը կարող է ունենալ պահուստային ֆոնդ՝ ոչ ավելի, քան տարեկան 75 միլիոն դրամի չափով:

Դիտվել է՝ 1475

Մեկնաբանություններ