ԵՄ-ում բրիտանական ներկայությունն ավարտվել է։ Ճապոնական բիզնեսը պետք է իմանա հետևանքների մասին, որոնք կարող են ազդել Մեծ Բրիտանիայում աշխատող ճապոնական ընկերությունների վրա` հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը՝ պատասխանելով Brexit-ի մասին հարցին Ճապոնիա այցի վերջին օրը։ Այցի ընթացքում նա հանդիպել է բիզնես-առաջնորդների հետ։
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն եղել է բլոկից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հակառակորդ։ ««Ապահարզանը» քննարկվում է, և Մեծ Բրիտանիան թշնամի չի լինի։ Սակայն կանոնները, որոնք կկանոնակարգեն նրա կապերը ԵՄ-ի հետ, կլինեն պակաս բարենպաստ, քան առաջ»,- ասել է Լե Դրիանը՝ հավելելով, որ Մեծ Բրիտանիան արտոնյալ ռեժիմ չի ստանա։