Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Հաղթել է Մագնուս Կառլսենը

Հաղթել է Մագնուս Կառլսենը
30.01.2018 | 08:58

Ավարտվել է Վեյկ-ան Զեեի գերմրցաշարը: Այն վեցերորդ անգամ շահել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը: Դրա համար անհրաժեշտ է եղել թայ բրեքի անցկացում, որտեղ նորվեգացին 1,5:0,5 հաշվով կոտրել է հոլանդացի Անիշ Գիրիի դիմադրությունը (հիմնական մրցաշարում նրանք 13 հնարավորից հավաքել էին 9-ական միավոր): Նկատենք, որ գերմրցաշարին այս անգամ չի մասնակցել մեր Լևոն Արոնյանը, որի համար Վեյկ-ան-Զեեն ավանդաբար եղել է հաջող մրցավայր: Փոխարենը հայ անվանի գրոսմայստերն այս անգամ նախապատվությունը տվել է Ջիբրալթարում անցկացվող մրցաշարին, որտեղ տոնել է երեք հաղթանակ, նույնքան պարտիա ավարտել է ոչ-ոքի: Այստեղ առայժմ առաջատարը 5,5 միավոր հավաքած Նակամուրան է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2245

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ