Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Մխիթարյանն ու Օբամեյանգը

Մխիթարյանն ու Օբամեյանգը
30.01.2018 | 09:01

Լոնդոնի «Արսենալը» համաձայնության է եկել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի տեղափոխության շուրջ: Գործարքի գումարը կկազմի 63 միլիոն եվրո: Գանացու տեղափոխության հետ կապված՝ շրջանառությունից հանվել են Օլիվիե Ժիրուին առնչվող խոսակցությունները. լոնդոնյան ակումբը միանգամից բացառել է Օբամեյանգի տրանսֆերի մասին խոսակցությունները Ժիրուի անվանը համակցելը:


Ավելորդ չենք համարում նկատել, որ լոնդոնյան ակումբ Օբամեյանգի գալով «Արսենալում» ավելանում է դորտմունդյան ներկայացուցչությունը: Չմոռանանք, որ անգլիական ակումբում է արդեն և մեր Հենրիխ Մխիթարյանը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2830

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ