«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
30.01.2018 | 00:03

Եթե բարիք ես անում, իմացիր` ում ես անում, և շնորհ կստանաս քո բարիքի դիմաց։ Բարի՛ք արա բարեպաշտին և փոխարենը հատուցում կստանաս եթե ոչ նրանից, ապա Բարձրյալից։ Բարիք չկա նրա համար, ով մշտապես չարիք է գործում և ողորմածություն չի ցուցաբերում։ Օգնի՛ր բարեպաշտին և ձեռք մի՛ երկարիր մեղավորին։ Բարի՛ք արա խոնարհին և մի՛ օգնիր ամբարշտին։


Սիրաքի իմաստություն 12. 1-5

Դիտվել է՝ 3306

Մեկնաբանություններ