ԱՄՆ-ը մտադիր չէ բանակցություններ վարել «Թալիբան» շարժման հետ, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կազմակերպված ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական ներկայացուցիչների հետ ճաշի սկզբին։
«Չեմ կարծում, որ այժմ մենք պատրաստ ենք նրանց հետ խոսել»,- ասել է Թրամփը՝ նշելով, որ «Թալիբանը» գործում է իր ժողովրդի դեմ, զինյալները «աջ ու ձախ» սպանում են կանանց և երեխաներին։ «Մենք չենք ուզում խոսել թալիբների հետ։ Գուցե դրա ժամանակը գա, բայց ոչ մոտ ապագայում»,- ասել է նա:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների հետ հանդիպումը տեղի է ունենում աշխատանքային ճաշի ձևով։