Սոչիի` Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսը հնարավորություն է ընձեռում իրագործել պատերազմը դադարեցնելու և ահաբեկչությունը վերջնականապես արմատախիլ անելու սիրիացիների ձգտումը` ասված է համաժողովի մասնակիցներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձում, որի տեքստն ընթերցել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Ձեր համաժողովը կոչված է վերստին համախմբելու Սիրիայի ժողովրդին գրեթե յոթնամյա զինված հակամարտությունից հետո, որը հարյուր հազարավոր մարդկանց կյանքեր խլեց, միլիոնավոր քաղաքացիների հարկադրեց լքել իրենց հայրենիքը: Լավ հնարավորություն է ընձեռված իրագործելու եղբայրասպան պատերազմը դադարեցնելու, ահաբեկչությունը վերջնականապես արմատախիլ անելու, բնականոն կյանքի վերադառնալու սիրիացիների ձգտումը»:
Պուտինը նաև նշել է, որ այսօր ստեղծված են պայմաններ՝ շրջելու Սիրիայի պատմության ողբերգական էջը: