Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Չի բացառվում, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները Արմեն Սարգսյանի թեկնածության քվեարկության հարցում ազատ թողնվեն

Չի բացառվում, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները Արմեն Սարգսյանի թեկնածության քվեարկության հարցում ազատ թողնվեն
31.01.2018 | 02:48

Արմեն Սարգսյանի անձին բոլորը հարգանքով են վերաբերվում, բայց պետք է ոչ միայն նրա անձնական հատկանիշներով առաջնորդվենք, այլև հասկանանք, թե նա որքանով է հավակնում բարձր մակարդակով նախագահի դերը Հայաստանի հզորացման համար իրականացնել` ասել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Քանի որ հանդիպում չի եղել, նրա գործնական անելիքների ու կերպարի մասին երկարահունչ դատողություններ անել չենք շտապում»` ասել է պատգամավորն ու ընդգծել, որ Արմեն Սարգսյանի՝ նախագահի պաշտոնում ընդունելի թեկնածու լինելու մասով խմբակցությունը դեռ քննարկում չի անցկացրել:
«Եթե քաղաքական ուժերը պետք է դիրքորոշում հայտնեն այս կամ այն անհատի վերաբերյալ, որը հավակնում է երկիր ղեկավարել, բնականաբար, պետք է կարևորվեն մի շարք հանգամանքներ՝ սկսած այդ անձի զուտ գործնական հատկանիշներից, անձնական կերպարից մինչև միջազգային հեղինակություն, գիտելիքների պաշար և այլն»,- նկատեց պատգամավորը:
Հարցին` հնարավո՞ր է, որ խմբակցության պատգամավորները թողնվեն ազատ քվեարկության, Պետրոսյանը նշեց. «Ոչինչ չի կարելի բացառել: Բոլոր այս հարցերի պատասխանները առաջիկայում պարզ կլինեն»:

Դիտվել է՝ 738

Մեկնաբանություններ