Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանը կոչ է արել կրեմլյան զեկույցին վերաբերվել առանց հույզերի

ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանը կոչ է արել կրեմլյան զեկույցին վերաբերվել առանց հույզերի
31.01.2018 | 02:49

ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հանթսմանը կոչ է արել հունվարի 29-ին հրապարակված «կրեմլյան զեկույցին» վերաբերվել առանց հույզերի և ընդգծել է, որ փաստաթուղթը պատժամիջոցների ցուցակ չէ:

«Դա ընդամենը զեկույց է, որը պահանջվում է օրենքով և պատրաստվում է ֆինանսների նախարարության և պետդեպարտամենտի կողմից, իսկ ԱՄՆ-ի Կոնգրեսը, ունենալով այդ զեկույցը, ընդունում է որոշում, թե ինչ անի դրա հետ: Ես կասեի. հարկ չկա, որ հույզերը գերիշխեն, խոսքը նոր պատժամիջոցների մասին չէ, այլ ընդամենը զեկույցի»,- հունվարի 30-ին ասել է նա «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում: Դեսպանն ընդգծել է, որ զեկույցը այն անձանց ցուցակն է, որ ազդեցություն ունեն Ռուսաստանում: «Ոչինչ ավելի»,- հավելել է նա:

Դիտվել է՝ 562

Մեկնաբանություններ