Ես ինձ զգում եմ և հայաստանցի, և հայ, և, ինչ-որ տեղ սփյուռքահայ` «Շանթին» տված հարցազրույցում ասաց ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը:
Հարցին, թե օրենքի խախտում չէ՞ արդյոք, որ նա կարող է լինել նախագահի թեկնածու, այստեղ լեգիտիմության հարց կա՞, Արմեն Սարգսյանն արձագանքեց, թե հարցը կարելի է շարադրել այլ կերպ` Սահմանադրությունը և օրենքները թու՞յլ են տալիս, որ «ինձ նման մեկը, ով իր կյանքի պատմությամբ կանգնած է ձեր առջև, լինի նախագահի թեկնածու»:
«Թե ով կարող է լինել հանրապետության նախագահի թեկնածու և ինչ ձևով են հաշվում 6 տարին, շատ հստակ գրված է օրենքում: Կառավարությունը և համապատասխան ծառայությունները կպատասխանեն այդ հարցին։ Հարցը պետք է ուղղել իրենց և ստանալ պատասխան: Ինձ համար շատ պարզ է. եթե պատասխանը այո է, և ես որոշեմ, որ պատրաստ եմ ծառայելու Հայաստանին` նախագահի պաշտոնում, իմ պատասխանը կտամ»,- ասաց Արմեն Սարգսյանը։