Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թրամփի դեմ երկրորդ դոսիե է հայտնվել

Թրամփի դեմ երկրորդ դոսիե է հայտնվել
31.01.2018 | 12:39

Հետաքննությունների դաշնային բյուրոն 2016-ի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության մասին գործի շրջանակում ստացել է փաստաթուղթ, որի տվյալները համընկնում են բրիտանական հետախուզության նախկին աշխատակից Քրիստոֆեր Ստիլի դոսիեի տեղեկատվության հետ` հայտնում է The Guardian-ը։ Նախկին հետախույզի դոսիեում խոսվում է «Ռուսաստանի հետ Թրամփի կոմպրոմատային կապերի մասին»։

Երկրորդ դոսիեն կազմել է նախկին լրագրող Կոդի Շիրերը։ Նա օգտվել է բազմաթիվ աղբյուրների տվյալներից, ֆինանսներ ներդրել՝ տեղեկատվության ստացման համար։ Քանի որ Շիրերը որևէ առնչություն չունի հետախուզական ծառայությունների հետ, նրա նյութերին վերաբերվել են թերահավատորեն։ Այդուհանդերձ, ինչպես պարզել է թերթը, ՀԴԲ-ում բազմակողմանիորեն ուսումնասիրում են այդ փաստաթուղթը։

Դիտվել է՝ 645

Մեկնաբանություններ