Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իրանական գործարքից դուրս գալու ԱՄՆ-ի պայմանը

Իրանական գործարքից դուրս գալու ԱՄՆ-ի պայմանը
31.01.2018 | 12:40

ԱՄՆ-ը դուրս կգա Իրանի հետ գործարքից, եթե եվրոպական գործընկերները չաշխատեն «դրա թերությունների շտկման վրա»` հայտարարել է պետդեպի ներկայացուցիչը։ «Մենք շարունակում ենք արդյունավետ քննարկումները մեր եվրոպացի գործընկերների հետ, քանի որ ձգտում ենք լուծել այդ կարևոր հարցերը»,- ասել է դիվանագետը։

Պետդեպում ընդգծել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հստակ հասկանալ է տվել, որ հավանություն է տվել Իրանի պատժամիջոցների հանման երկարացմանը, որ ժամանակ տա համաձայնագրի «սարսափելի թերությունները շտկելու» համար։ «Դա վերջին շանսն է։ Եթե նախագահը որոշի, որ համաձայնագիրն անհասանելի է, ԱՄՆ-ն անհապաղ դուրս կգա գործարքից»,-նշել է ամերիկացի դիվանագետը։

Դիտվել է՝ 603

Մեկնաբանություններ