«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Գագիկ Համբարձումյանը ազատվեց ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից

Գագիկ Համբարձումյանը ազատվեց ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից
31.01.2018 | 18:59

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով պաշտոնից ազատել է ոստիկանության պետի տեղակալ Գագիկ Համբարձումյանին: Հրամանագրում մասնավորապես նշվում է. «Հիմք ընդունելով «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը և 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը` ո ր ո շ ու մ եմ. Գագիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից»։

Դիտվել է՝ 864

Մեկնաբանություններ