Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թրամփը Կոնգրեսին հղեց իր ամենամյա ուղերձը

Թրամփը Կոնգրեսին հղեց իր ամենամյա ուղերձը
01.02.2018 | 12:42

Կոնգրեսին ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձն ամփոփում է նրա նախագահության առաջին տարին: Նա մեծ մասամբ կենտրոնացել է ներքին խնդիրների վրա, անդրադարձել է նաև Հյուսիսային Կորեային, Իրանին, Ռուսաստանին և Չինաստանին: Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «առավելագույն ճնշման» արշավ է սկսում Փհենյանի և նրա միջուկային ծրագրի դեմ՝ ընդգծելով, որ Հյուսիսային Կորեայի միջուկային հրթիռների «անխոհեմ» փորձարկումները կարող են շատ շուտով սպառնալիք դառնալ ԱՄՆ-ի համար: Թրամփը կրկին խոսել է Թեհրանի հետ գերտերությունների միջուկային համաձայնագրի մասին:

«Ես խնդրում եմ Կոնգրեսին անդրադառնալ Իրանի սարսափելի միջուկային համաձայնագրի հիմնարար թերություններին»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը: «Ահաբեկչական խմբավորումները, Չինաստանի և Ռուսաստանի նման հակառակորդները մարտահրավեր են նետում մեր շահերին, տնտեսությանը և արժեքներին»,- ընդգծել է նա։ Դոնալդ Թրամփը նաև հայտարարել է, որ կարգադրություն է ստորագրել, որ ԱՄՆ-ի ռազմական Գուանտանամոյի բանտը չփակվի: Կալանավայրը բացել է Ջորջ Բուշ կրտսերը 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո: Այժմ այնտեղ պահվում է 41 կալանավոր: 2009-ին Բարաք Օբաման կարգադրություն ստորագրեց, որ Գուանտանամոյի կալանավայրը պետք է փակվի «հնարավորինս շուտ», սակայն Կոնգրեսն ընդդիմանում է բանտի փակմանը:

Դիտվել է՝ 594

Մեկնաբանություններ