Nord Stream 2 ընկերությունը ստացել է Գերմանիայի ջրատարածքներում «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարության թույլտվությունը` նշված է ընկերության կայքում: «Այսօր Nord Stream 2 AG-ն ստացել է Գերմանիայի ջրատարածքում և Գրաֆսվալդի մոտ Լյուբմինի շրջանում ցամաքային հատվածում «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարության և ծովային հատվածի շահագործման թույլտվությունը:
Շտրալզունդի լեռնային գերատեսչությունը պաշտոնական թույլտվություն է տվել գազատարի 55-կիլոմետրանոց հատվածի համար՝ էներգետիկ արդյունաբերության օրենքի համաձայն»,- հայտարարել են Nord Stream 2-ից: