Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Կարո Փայլանը` Մակրոնի հետ զրույցի մասին

Կարո Փայլանը` Մակրոնի հետ զրույցի մասին
01.02.2018 | 12:46

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի իր էջում տեղադրել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների Համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքից լուսանկարներ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ և գրել. «Հայ համայնքի միջոցառմանը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ զրույցում Թուրքիայում և Աֆրինում վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ հայտնեցի մեր անհանգստությունը՚։ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների Համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Կարո Փայլանին հանձնել է Grand Vermeil պատվո մեդալը։

Դիտվել է՝ 663

Մեկնաբանություններ