Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մակրոնը խոստացել է Ղարաբաղ այցելել հակամարտության կարգավորումից հետո

Մակրոնը խոստացել է Ղարաբաղ այցելել հակամարտության կարգավորումից հետո
01.02.2018 | 12:47

Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, կշարունակի ընթանալ հակամարտության բոլոր կողմերին լսելու ճանապարհով` ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների Համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ:


Նա անդրադարձել է հայ համայնքին հուզող հարցերի, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը Ֆրանսիայի նախագահին հրավիրել են Լեռնային Ղարաբաղ, Մակրոնը պատասխանել է. «Ֆրանսիան փոխզիջման կողմնակից է, քանի որ ստատուս քվոն խնդրի լուծում չէ: Հույս ունեմ, որ մի անգամ կվերադառնամ ձեզ մոտ և կասեմ, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված է»:

Դիտվել է՝ 518

Մեկնաբանություններ