Բելգիայի վարչապետ Չառլզ Միշելը հայտարարել է, որ Թուրքիան չպետք է դառնա ԵՄ անդամ` գրում է թուրքական «Աքշամը» և Միշելի հայտարարությունը որակում սկանդալային: «Թուրքիան չպետք է դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ պետք է նրա հետ ռազմավարական համագործակցություն զարգացնել»,- ասել է Բելգիայի վարչապետը՝ շեշտելով, որ ԵՄ-Թուրքիա հարաբերություններն այժմ շատ բարդ փուլում են: