ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի առջև ելույթ է ունեցել «Երկրի դրության մասին» ամենամյա ուղերձով։ Չնայած ավանդույթին՝ Մելանյա Թրամփը Կոնգրես է ժամանել Դոնալդ Թրամփից առանձին։ Համաձայն արարողակարգի՝ նախագահի կինը պետք է ուղեկցի նրան պաշտոնական արարողությունների ժամանակ, սակայն Թրամփները Կապիտոլիում են ուղևորվել տարբեր մեքենաներով: Առաջին տիկինը Կոնգրես է եկել իր հյուրերի ուղեկցությամբ և նրանց համար ընդունելություն է անցկացրել։
Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը ոչ մի զարմանալի բան չի տեսել առաջին տիկնոջ արարքում։ Նրա խոսքով՝ Մելանյան այդպես է վարվել «առանց որևէ պատճառի, պարզապես ցանկացել է ուշադրություն դարձնել իր հյուրերին»։ Արարողակարգի անտեսումը դարձել է ևս մեկ ապացույց, որ Մելանյան վիրավորված է ամուսնուց։