Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հայաստանում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է

Հայաստանում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է
01.02.2018 | 12:58

Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղ-տեղ մերկասառույց է: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Սյունիքի մարզում, Սպիտակում և Վանաձորում տեղ-տեղ մերկասառույց է, Ջերմուկում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Այսօր ցերեկը, փետրվարի 2-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը մինչև փետրվարի 5-ը աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:

Դիտվել է՝ 558

Մեկնաբանություններ