ԱՄՆ-ի ապացույցներն ընդդեմ Իրանի համոզիչ չեն` ասել է ՄԱԿ-ում ՌԴ դեսպան Վասիլի Նեբենզյան Եմենի հութի ապստամբներին Իրանի կողմից հրթիռների մատակարարման ապացույցների հետազոտման գործընթացին մասնակցելուց հետո: 3 օր առաջ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հեյլին էր ուղեկցել Անվտանգության խորհրդի իր 14 գործընկերներին Վաշինգտոն՝ ապացույցները հետազոտելու:
Հարցին՝ այս պահին գործ կա՞ ընդդեմ Իրանի, Նեբենզյան պատասխանել է՝ «ոչ»: