Իրանի ժողովուրդը շարունակում է աջակցել հոգևորականությանը՝ չնայած Արևմուտքից ճնշումներին, վստահեցրել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
Նա հավելել է, որ երկրի առաջնորդները ևս պետք է ականջալուր լինեն ցուցարարներին, որ իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել: Ռոհանին խոսել է ԱՄՆ նախագահի ուղերձից ժամեր անց, Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը Իրանի ժողովրդի կողքին է՝ չնայած երկրի «կոռումպացված բռնապետությանը»:
«Քանի դեռ մարդիկ սիրում են իսլամի մշակույթը, սիրում ու պաշտպանում են իրենց ազգային միությունը, ոչ մի գերտերություն չի կարող փոխել այդ ազգի ուղին»,- Թրամփի խոսքերին հակադարձել է Ռոհանին: