Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ համաշխարհային տնտեսական համաժողովի մասնակցության արդյունքներին:
Դավոսում եղել են հանդիպումներ օտարերկրյա պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային ֆինանսական կառույցների և խոշոր ընկերությունների ղեկավարների հետ: «Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ և նախանշվել են համագործակցության ուղղություններ»,- ասաց նա: Վարչապետը աշխատակազմի ղեկավարին, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավարին և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենին հանձնարարեց յոթնօրյա ժամկետում այցի արդյունքների մասին հաշվետվությունն ու ընդհանուր տեղեկատվությունը փոխանցել շահագրգիռ մարմիններին:
Արտաքին գործերի, տնտեսական զարգացման և ներդրումների, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարներին, ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեններին հանձնարարեց ձեռնարկել միջոցներ պայմանավորվածությունների կոնկրետ ժամկետներում կատարման, մշակման ու ներկայացման նպատակով ու կառավարության աշխատակազմ պարբերաբար տեղեկատվություն ներկայացնել։