Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թբիլիսին չի բացառում «փոխզիջումային անդամակցությունը» ՆԱՏՕ-ին

Թբիլիսին չի բացառում «փոխզիջումային անդամակցությունը» ՆԱՏՕ-ին
01.02.2018 | 13:12

Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջանելիձեն ուղևորվել է Բրյուսել՝ մասնակցելու «Վրաստան-ՆԱՏՕ» հանձնաժողովի աշխատանքին, որը դիտարկում է Վրաստանում բարեփոխումների ընթացքը և նորերի անցկացման նպատակահարմարությունը, նախատեսված են հանդիպումներ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի և նրա տեղակալների հետ։ Heritage Foundation ամերիկյան ռազմավարական հետազոտական ինստիտուտը հրապարակել էր զեկույց, որում ասվում է, որ մասնավոր զրույցներում Վրաստանի պաշտոնատար անձինք չեն բացառում «փոխզիջումային անդամակցությունը» ՆԱՏՕ-ին, որը ենթադրում է «ժամանակավոր հրաժարում» Աբխազիայից և Հարավային Օսիայից։


«Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին բխում է ԱՄՆ-ի և Եվրոպայի շահերից» զեկույցում ասվում է, որ ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը, որը նախատեսում է հավաքական պաշտպանություն և անվտանգության երաշխիքներ, ժամանակավորապես չի տարածվի Ռուսաստանի օկուպացրած տարածքների վրա, քանի դեռ այդ հարցը չի լուծվել Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների ուղիով։ Զեկույցում հիշեցվում է 1952-ի փետրվարի «փոխզիջման» նախադեպը, երբ դաշինք են ընդունվել միմյանց հանդեպ տարածքային հավակնությունները չկարգավորած Հունաստանն ու Թուրքիան։


Զեկույցում նշվում է, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության ձգձգումը կապված է տարածքային խնդիրների չկարգավորված լինելու հետ։ Դա վախեցնում է Հյուսիսատլանտյան դաշինքի որոշ անդամների։ Նրանք մտավախություն ունեն, որ ռազմաքաղաքական բլոկում Վրաստանի ընդունումը կմեծացնի Ռուսաստանի հետ ռազմական ընդհարման ռիսկերը։

Դիտվել է՝ 713

Մեկնաբանություններ