Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան պայմանավորվել են ստեղծել կոմիտե, որը նոր Սահմանադրություն կպատրաստի Սիրիայի համար` հայտարարել է ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսի արդյունքներով, որը կայացել է Սոչիում։
Նրա խոսքով՝ 3 պետություններից յուրաքանչյուրը ներկայացրել է սահմանադրական կոմիտեի կազմի համար 50 թեկնածու։ Կոմիտեի կազմում պետք է ներառվեն նաև Սիրիայի կառավարության, ընդդիմության ներկայացուցիչներն ու անկախ անդամներ։