Լոզանում գտնվող մարզական արբիտրաժային դատարանը բավարարել է 28 ռուս մարզիկների վերաքննիչ բողոքն ու չեղարկել Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշումը, որով նրանք ցկյանս զրկվել էին Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից: Դատարանը նաև վերականգնել է «արդարացված» մարզիկների՝ Սոչիում 2014-ի արդյունքները, պարտավորեցնելով վերադարձնել նրանց մեդալները: Դատարանի որոշմամբ, ՄՕԿ-ի ներկայացրած ապացույցները բավարար չեն՝ հաստատելու, որ այդ մարզիկները խախտել են հակադոպինգային կանոնները:
Ընդհանուր առմամբ, Միջազգային դատարան էին դիմել 42 ռուս մարզիկներ, որ պատժվել էին խթանիչներ օգտագործելու մեղադրանքով: 11-ի դեպքում միջազգային դատարանը մեղմել է Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշումը՝ նրանք բաց կթողնեն Փհենչհանում կայանալիք խաղերը, սակայն կկարողանան մասնակցել հաջորդ օլիմպիադաներին: