Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի վերջին տվյալներով` նախագահ, նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի վարկանիշը նվազել է՝ նախընտրական արշավի մեկնարկից հետո առաջին անգամ հասնելով 70 տոկոսից նվազ ցուցանիշի:
Դեկտեմբերի կեսերին Պուտինի օգտին պատրաստ էր քվեարկել 74,8 տոկոսը, այժմ՝ 69,9 տոկոսը: Առաջատար թեկնածուների եռյակը չի փոխվել՝ Պուտինից հետո ամենաբարձր վարկանիշներն ունեն կոմունիստ Պավել Գրուդինինը և լիբերալ-դեմոկրատների նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին, նրանց ձայն կտա 6-7 տոկոսը: Նախագահական ընտրությունները Ռուսաստանում մարտի 18-ին են, քարոզարշավը սկսվել է 2017-ի դեկտեմբերի 18-ին: