Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վարդենյաց լեռնանցքը փակ է, Սոթք-Քարվաճառ ճանապարհը՝ դժվարանցանելի, Լարսը բաց է

Վարդենյաց լեռնանցքը փակ է, Սոթք-Քարվաճառ ճանապարհը՝ դժվարանցանելի, Լարսը բաց է
02.02.2018 | 15:32

Այսօր ժամը 8-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղ-տեղ մերկասառույց է: Փակ է Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Սյունիքի մարզում, Լոռու մարզի Սպիտակ և Վանաձոր, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում տեղ-տեղ մերկասառույց է: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Երեկ ժամը 11:30-ի դրությամբ Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 57 բեռնատար:

Դիտվել է՝ 727

Մեկնաբանություններ