Փետրվարի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի, կկատարվի միջեկեղեցական աղոթք Արևելյան ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսության միջազգային միացյալ հանձնախմբի` Էջմիածնում գումարված նիստի առիթով: