«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Արցախյան հիմնահարցում կրոնական երանգ փնտրելն անբարոյականություն է

Արցախյան հիմնահարցում կրոնական երանգ փնտրելն անբարոյականություն է
02.02.2018 | 15:36

Փաշազադեի կոչը մահմեդականներին՝ միավորվել Արցախի հարցի լուծման համար, ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ Արցախի խնդրին կրոնական երանգ հաղորդելու անթույլատրելի փորձ` ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Բայց սա ձախողված փորձ է, Արցախյան հիմնահարցը կրոնական երանգ չունի, Արցախյան հիմնահարցում կրոնական երանգ փնտրելն անբարոյականություն է, և դրա վառ ապացույցն Իրանի Իսլամական Հանրապետության հավասարակշռված դիրոքորոշումն է Արցախյան հիմնահարցում»,- ասաց նա: Շարմազանովը նշեց, որ Իրանի ու այլ երկրների հավասարակշռված մոտեցումը խոսում է մեկ կարևորագույն փաստի մասին, որ Ադրբեջանի հոգևոր ու աշխարհիկ ղեկավարության բոլոր ջանքերը՝ Արցախյան հիմնահարցին տալ կրոնական երանգ, դատապարտված են անհաջողության: «Արցախի ժողովրդի պայքարը բացառապես մարդու իրավունքների պաշտպանության պայքար է, պայքար է ազատության, անկախության, որը ուշ թե շուտ պսակվելու է հաջողությամբ, Արցախի երկնակամարում պետք է ծածանվի եռագույնը, ուզեն Ադրբեջանում, թե չուզեն, դա է ցույց տալիս պատմությունը»,- ասաց ՀՀԿ խոսնակը։

Դիտվել է՝ 996

Մեկնաբանություններ