Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հայաստանի և Բելառուսի վարչապետները քննարկել են համագործակցության հարցեր

Հայաստանի և Բելառուսի վարչապետները քննարկել են համագործակցության հարցեր
03.02.2018 | 11:19

Վարչապետ Կարեն Կարապետյանն Ալմաթիում հանդիպել է Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ: Նրանք քննարկել են հայ-բելառուսական տնտեսական հարաբերությունների և փոխգործակցության զարգացման հեռանկարները:


ՀՀ վարչապետը նշել է, որ անցած տարվա առաջին 11 ամիսներին, 2016-ի համեմատ, ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև աճել է 20 տոկոսով:
Կողմերը համակարծիք են եղել, որ հարաբերությունների խորացման մեծ ներուժ կա, և պետք է պահպանել ու խթանել դրական միտումները: Կարեն Կարապետյանը Անդրեյ Կոբյակովին ծանոթացրել է անցած տարվա նոյեմբերին հայ-իրանական սահմանին բացված Ազատ տնտեսական գոտու հնարավորություններին՝ նշելով, որ կարող է հետաքրքիր լինել բելառուսական բիզնեսի և գյուղատնտեսական ոլորտի ընկերությունների համար: Քննարկվել են անասնաբուծության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունները, կարևորվել է միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը:

Դիտվել է՝ 764

Մեկնաբանություններ