ԱՄՆ-ը կարող է միջուկային զենք օգտագործել միայն «արտակարգ իրավիճակներում»` հայտարարել է պաշտպանության փոխնախարար Պատրիկ Շենահանը:
Խոսքը երկրի և նրա դաշնակիցների կենսական շահերի պաշտպանության մասին է: «Արտակարգ իրավիճակ» է նաև ոչ միջուկային հարձակումը: Շենահանի խոսքով՝ նոր միջուկային դոկտրինն ամրապնդում է գոյություն ունեցող կանոնը, որ ԱՄՆ-ը կարող է իրականացնել խոշոր ոչ միջուկային ռազմավարական հարվածներ՝ երկրի անվտանգության համար սպառնալիքների դեպքում: