ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հեռախոսով քննարկել են Սիրիայի ազգային երկխոսության Սոչիի կոնգրեսի արդունքները: Ըստ Կրեմլի` երկու նախագահներն ընդգծել են Սոչիում ընդունված որոշումների կատարման մեծ կարևորությունը` նշելով, որ կոնգրեսի որոշումների կատարումը ծանրակշիռ ավանդ կլինի Սիրիայի քաղաքական կարգավորման հարցում ՄԱԿ-ի հովանու ներքո: Նրանք կարևորել են Աստանայի ձևաչափով բանակցությունների շարունակումը:
Պուտինն ու Նազարբաևը քննարկել են նաև Ռուսաստանի ու Ղազախստանի համագործակցության խորացման հարցեր, այդ թվում` ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում: Նրանք բարձր գնահատական են տվել փետրվարի 2-ին Ալմաթիում անցկացված ՙԹվային օրակարգը գլոբալացման դարաշրջանում՚ համաժողովին: