Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Զիգմար Գաբրիել․ Գերմանիայի դեսպանատունը կմնա Թել Ավիվում

Զիգմար Գաբրիել․ Գերմանիայի դեսպանատունը կմնա Թել Ավիվում
04.02.2018 | 04:44

Իսրայելում Գերմանիայի դեսպանատունը կմնա Թել Ավիվում, մինչև իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը չլուծվի` հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը: Թել Ավիվում ելույթ ունենալով Ազգային անվտանգության ուսումնասիրությունների ինստիտուտի միջազգային համաժողովում, Զիգմար Գաբրիելն ընդգծել է, որ Գերմանիայի դեսպանատունը Երուսաղեմ կտեղափոխվի միայն բանակցային լուծումից հետո:

«Գերմանիան անհամբերությամբ սպասում է այն օրվան, երբ կկարողանա Իսրայելում իր դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ: Բայց թույլ տվեք ինձ հավելել՝ այն ժամանակ, երբ կգտնվի «երկու պետություն՝ Երուսաղեմ մայրաքաղաքով» լուծումը: Այստեղ կարճ ճանապարհ չկա»` ասել է Գաբրիելը: Զիգմար Գաբրիելի հետ բանակցությունների մասին Նեթանյահուն լրագրողներին ասաց, որ քննարկել են Մերձավոր Արևելքի կայունության ու պաղեստինցիների հետ խաղաղ բանակցությունները վերականգնելու հարցերը: Գաբրիելը իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման համար վերահաստատել է, որ Գերմանիան սատարում է «երկու պետության» սկզբունքը, ասել է, թե ուրախ է լսել, որ Իսրայելը ևս կողմ է այդ սկզբունքին, և որ սահմանները պետք է անվտանգ լինեն: Գերմանիայի ԱԳ նախարարը հանդիպում է նաև պաղեստինյան կողմին՝ հույս ունենալով հակամարտ կողմերին վերադարձնել բանակցային սեղանի մոտ:

Դիտվել է՝ 879

Մեկնաբանություններ