Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վախճանվել է Ջոն Հանթսման ավագը

Վախճանվել է Ջոն Հանթսման ավագը
04.02.2018 | 04:47

80 տարեկանում վախճանվել է միլիարդատեր, բարեգործ Ջոն Հանթսմանը՝ ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանի հայրը: Հանթսմանը մահացել է երկարատև հիվանդությունից հետո, փետրվարի 2-ին Սոլթ Լեյք Սիթիում: Նա Յուտա նահանգի ամենահաջողակ և ազդեցիկ գործիչներից էր: Huntsman կորպորացիան այժմ գնահատվում է 11 միլիարդ դոլար: Հանթսմանը և նրա ընտանիքը բարեգործական նպատակներով ծախսել են 1,4 միլիարդ դոլար: 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո Հանթսման ավագը օգնություն է տրամադրել Հայաստանին։ Նրա աջակցությամբ աղետի գոտում կառուցվել են բնակարաններ, դպրոցներ, 1993-94-ի դաժան ձմռան ամիսներին Հայաստան պարեն և վառելիք է հասցվել։ Հանթսմանի հիմնադրամը Յուտայի համալսարանում հայաստանցի ուսանողների համար տեղեր է հատկացրել։ «Ես հայ չեմ, բայց դա նշանակություն չունի, երբ խոսքը բարեգործության և մարդասիրության մասին է, դու գույներ այլևս չես ճանաչում»,- ասել է Ջոն Հանթսմանը:


Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հանթսմանների ընտանիքին հայ ժողովրդի մեծ բարեկամ Ջոն Հանթսմանի մահվան կապակցությամբ: «Ջոն Հանթսմանը մեծ ավանդ է ունեցել 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանում վերականգնողական աշխատանքները կազմակերպելու գործում: Նրա ապրած կյանքը և անցած ճանապարհը օրինակելի են բոլոր այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են աշխարհն ավելի բարի դարձնել, օգնել մարդկանց հաղթահարելու արհավիրքների հետևանքները»,- ասված է հեռագրում:

Դիտվել է՝ 963

Մեկնաբանություններ