Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Եվրոպացի 90 մտավորական կոչ է արել Գերմանիայի իշխանություններին միջամտել Աֆրինի հարցին

Եվրոպացի 90 մտավորական կոչ է արել Գերմանիայի իշխանություններին միջամտել Աֆրինի հարցին
04.02.2018 | 04:48

Եվրոպական տարբեր երկրներից 90 մտավորականներ նամակ են հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելին՝ կոչ անելով միջամտել թուրքական ԶՈՒ-ի Աֆրինում իրականացվող ռազմական գործողությանը:


Deutsche Welle հեռուստառադիոընկերության թուրքական ծառայությունը գրում է, որ մտավորականները քննադատել են Գերմանիայի իշխանությունների՝ Աֆրինի հարցում ունեցած պասիվ դիրքը և կոչ արել ջանքեր գործադրել մարդու իրավունքների պաշտպանության համար: Նրանք պահանջել են Մերկելից ու Գաբրիելից, օգտագործելով իրենց իրավասություններն ու հնարավորությունները, կատարել իրենց քաղաքական պարտքը՝ պաշտպանելով Աֆրինի քաղաքացիական հասարակությանը:

Դիտվել է՝ 717

Մեկնաբանություններ