ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շեֆերը մեկնել է Բաքու՝ Ադրբեջանի կառավարության հետ ԼՂ հակամարտության կարգավորման հարցի քննարկումները շարունակելու համար։ Համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) Բաքու կգնան փետրվարի 6-ին։ Հիմնական հանդիպումները կանցկացվեն փետրվարի 7-ին։ Բաքվից համանախագահները կգան Երևան։